ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քսան միլիոնի բոնուս` Իսկոյին

Քսան միլիոնի բոնուս` Իսկոյին
24.03.2017 | 11:38

Իսպանական Mundo Deportivo-ի տեղեկացմամբ, երկրի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն չի բացառում «Բարսելոնում» հայտնվելը, սակայն սրանով հանդերձ ֆուտբոլիստը նախընտրում է չարագացնել դեպքերի զարգացման ընթացքը, քանի որ փորձում է հասկանալ, թե իր անձի առնչությամբ ինչ ծրագրեր ունի «արքայականի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կատալոնյան ակումբը քսան միլիոնի բոնուս է առաջարկել նրան, եթե ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով մինչև 2018 թվականը համալրի կատալոնյան ակումբի շարքերը: Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստի ճակատագրի առնչությամբ պատրաստ է ականջալուր լինելու ցանկացած առաջարկի՝ բացառությամբ «Բարսելոնի» կողմից հնչվողի, իսկ թե վերջինիս նկատմամբ ինչու է նման վերաբերմունք ցուցաբերում, կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանման անհրաժեշտություն չկա:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 27 խաղի՝ դառնալով վեց գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ